Բաժիններ՝

Հրդեհ Արզական գյուղի տներից մեկի հացատան տանիքում

Հոկտեմբերի 30-ին, ժամը 12։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Նեղուցի փողոցի տներից մեկի մոտակայքում խոտի դեզ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կ․ Ս․-ին պատկանող հացատան տանիքում այրվում են անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 13:58-ին:

Այրվել են պահեստավորած անասնակեր (մոտ 70 հակ) և ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս