«Հայաստանի գահավիժումը՝ Հայաստանի գահավիժմամբ, ՔՊ֊ականներն՝ իրենց երեկվա համագումարով…». Լևոն Նազարյան

ՀՀԿ Խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի գահավիժումը՝ Հայաստանի գահավիժմամբ, ՔՊ֊ականներն՝ իրենց երեկվա համագումարով…երևի չէին հասցրել մարզահամերգային համալիրի ճակատին «наша хата с краю» կամ իրենց դեպքում «наша контора в парламенте» գրությամբ պաստառ փակցնել, չնայած ինչ կարիք կա ո՞ր…ամեն բան առանց խոսքերի էլ պարզ է, հատկապես, եթե դիտարկում ես այդ կուսակցության վարչության կազմը…

Օրինակ՝ Թուրքիայի կողմից Արաբաթ Միրզոև ճանաչվածը այդ կազմում չկար, բայց նրա տեղը զբաղեցրել էր սպասվող հելլոուինյան խորհուրդը համագումար տեղափոխած Արայիկ Հարությունյանը։

Գաղտնիք չէ, որ սրանց համար միակ ուղենիշը «ինչքան վատ՝ այնքան լավ» մոտեցումն է, քանզի կրթության և գիտության նախարարությունը ԱԳԼՃԿ֊ի վերածած անհատը, երևի թե միակն էր Աշոտ Բլեյանից հետո, ով հրապարակավ ստորացվեց դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհու կողմից։ Վերջինս միակն ու անկրկնելին էր այդ պաշտոնում, ով ընկավ այնչափ, որ лавренти павловичյան ոճով մտավ դպրոց՝ ուսուցիչների վրա ինքնահաստատվելու համար։

ՔՊ֊ի վարչության համար ավելի օրինակելի թեկնածու չէր կարող գտնվել, քան Լանզարոտեյի ու ստամբուլյան կոնվեցիաների ջատագովը, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան հասարակական կազմակերպության վերածելու նախաձեռնողը, կրթական չափորոշիչներում «Բազմացում» թեմայի շրջանակներում պահպանակների տեսակների ու օգտագործման ձևի մասին տեղեկությունը սղցնելու փորձ անողը։

Ու մեկդ Արայիկին փոխանցեք, որ աշխարհի երեսին որևէ բարձրագույն պետական պաշտոն չի կարող կոծկել կին ուսուցիչների կողմից «մորքուր» տիտղոսին արժանանալու խայտառակությունը»։

Տեսանյութեր

Լրահոս