Բաժիններ՝

«Ինտեր»-ը հաղթել է «Սամպդորիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Սամպդորիա»-ին:

Միլանյան ակումբին հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել «Սամպդորիա»-ը դարպասը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ստեֆան դե Վրեյը, Նիկոլո Բարելան, Խոակին Կոռեան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի վաստակած 24 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31