«Եթե սթափության հենքը պիտի լինի Պուտինի կոչը, ապա՝ թող․․․ այդ սթափությունը պետք է և Հայաստանի և Արցախի բնակիչներիս»․ Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իհարկե բարեկամների խոսույթը լսելը կարևոր է։ Ավելի կարևոր է հասկանալ ասածները։
Իսկ մեր դեպքում օրհասական է ունենալ իշխանություն, ոչ թե հանիբալներ, որ միայն մտածում են Հայաստանի մարմինը մասնատելու մասին։
Այս պրիզմայով է պետք նայել Պուտինի հայտարարություններին։
Ավելացնեմ միայն շատ կարևոր մի հանգամանք։
Յոթ շրջանները չտվող իշխանությունների մասին։
Սերժ Սարգսյանի իշխանությունը չէր տալիս, որովհետև պահում էր և՛ հայի հայրենիքը, և՛ հայի կյանքը։
Ու 2018-ին էլ չէր հեռանում, որպեսզի շարունակի պահել։
18-ին իշխանազավթում արածները «չէին տալիս», որովհետև պիտի ծախեին։ Ծախեին հայի կյանքը, հայրենիքը, իսկ արժանապատվությունն ու պատմական հիշողությունը վրադիր նվեր տային թուրքին։
Լսել բարեկամներին, բայց գործել առանց վարանելու ու սեփական անգործության արդարացման համար պատճառներ որոնելու։
Եթե սթափության հենքը պիտի լինի Պուտինի կոչը, ապա՝ թող…
Այդ սթափությունը պետք է և Հայաստանի և Արցախի բնակիչներիս»։