Բաժիններ՝

5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սլովենիայում ընթացող մրցաշարի եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները միջազգային մրցաշարում:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել «Արծաթե գոտի» մրցաշարի եզրափակիչ։ Ոսկե մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 86 կգ քաշային, Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանն ու 92 կգ քաշային, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։

Եվս 4 բռնցքամարտիկ` Բարեղամ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը Դավիթ Չալոյանն ու Ջանիկ Սահակյանը բավարարվեցին բրոնզե մեդալով։

Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» մրցաշարի մասնակցում են 25 երկրի 300-ից ավել մարզիկներ: Այն անցկացվում է առաջին անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս