«Օձն իր տաքացնողին է կծում․․․ ռուսները թող մտահոգվեն նախևառաջ․ իրենք էին ասում՝ «он -не предатель»»․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օձն իր տաքացնողին է կծում։
Ինչո՞ւ եք զարմանում, երբ Փաշինյանի ռեժիմը հակառուսական քարոզ է իրականացնում։
Ռուսները թող մտահոգվեն նախ եւ առաջ։
Իրենք էին ասում՝ «он -не предатель».
Կապիտուլյացիայից հետո Հայաստանում իշխանություն գոյություն չուներ, Փաշինյանը բունկերում էր, թիմն էլ նենց էր թաքնվել,որ ծպտունները չէր լսվում։
Այն ժամանակ սրանց միակ հուսը Ռուսաստանն էր:
Նույնիսկ ամենաթունդ հակառուսները դարձել էին Պուտինին ցիտողներ։
ՔՊ-ի կարկառուն էակներն ասում էին՝ Պուտինն ասում է, որ Նիկոլը դավաճան չէ։
2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը մնաց իշխանության բացառապես ռուսական «դաբրոյի» շնորհիվ՝ խոստանալով խելոք ամեն ինչ անել։
Հիշո՞ւմ եք, ինչպե՞ս էր Նիկոլը մի նախադասության մեջ մի քանի անգամ «սպասիբոներ» շռայլում «Լադիմիր Լադիմիրովիչին», ու նաեւ «տպավորվում նրա խնդիրներ լուծելու օպերատիվությամբ»։
Իսկ երբ Ուկրաինայում իրավիճակը բարդացավ,սկսեց «խաղեր տալ» Արեւմուտքի հետ։
Այդպես են գործում բոլոր պոպուլիստներն ու իզմեր չունեցողները։
Նրանք ունեն մի արժեք՝ աթոռ։
Դրանց նմանների հետ գործընկերություն անելն էլ միշտ հանգեցնելու է «կոտրած տաշտակի»։
Այնպես որ, հարգելի ռուս գործընկերներ՝ մի զարմացեք։
Ինչպես ասում է իմաստուն հայ ժողովուրդը՝ օձն իր տաքացնողին է կծում»։