Փաշինյանը խոստանում է մինչև 2026 թվականը շահագործման հանձնել հարյուրավոր դպրոցներ և մանկապարտեզներ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գործադիրի նիստում զեկուցեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 797-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագրի շարունակության ապահովմամբ, ինչպես նաև ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով։

«2014-2015 թթ. տեղի է ունեցել ընդհանուր դպրոցների շենքերի ուսումնասիրություն, և առանձնացվել է 437 շենք, որոնք ունեն սեյսմիկ խնդիրներ և հիմնանորոգման, ամրացման, կամ նոր կառուցման կարիք կա: Այս տարիների ընթացքում իրականացված ծրագրերով 437 դպրոցներից 63-ում տեղի է ունեցել շինարարություն, որոնց մեծ մասն ավարտված է և ևս 6 դպրոց այժմ որպես դպրոց չեն ծառայում, դրանք  կամ միավորվել են, կամ այլ գործընթաց է տեղի ունեցել:

Այսինքն՝ այս որոշմամբ՝ առաջինը մենք հանում ենք այն դպրոցները, որոնք այլևս սեյսմիկ չեն, հիմնականում»,- պարզաբանեց Գնել Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման համատեքստում արձագանքեց. «Մենք, ինչպես պայմանավորվել ենք, հստակ պատկերացում ունենք, և նույնիսկ այս ծրագրով ստացվում է, որ 300-ից ավել դպրոց կկառուցենք մինչև 2026 թ. սեպտեմբերի 1 և 521 մանկապարտեզ»:

Տեսանյութեր

Լրահոս