Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության դեմ. Փաշինյան

«Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը: Այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ,- Կառավարության նիստի մեկնարկին նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով,- Այդ օրը ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբն ինքնաձիգներով սպանեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահի տեղակալներ  Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին»:

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչության զոհերի հիշատակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31