«Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը կընդունի ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ»․ Փաշինյան

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելուց առաջ նախ հիշեցրեց, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիայից հետո Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, ապա  հարցրեց, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ից պաշտոնական արձագանք եղել է և ի՞նչ ակնկալիք ունի Հայաստանն այս իրավիճակում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել, գնահատել են իրավիճակը․

«Առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը։ Հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը։

Ո՞րն է մեր ակնկալիքը։ Շատ հստակ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։ Այս 2 ակնկալիքներն են, որոնք, կարծում եմ՝ ոչ միայն ՀՀ կառավարության ակնկալիքն է, այլև ՀՀ ժողովրդի ակնկալիքն է․․․»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս