Ամերիկացիների 67 տոկոսը կողմ է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Չիկագոյի խորհրդի հետազոտության համաձայն՝ հարցված ամերիկացիների 67 տոկոսը կողմ է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հետազոտության համաձայն, հարցվածների 76 տոկոսը կողմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, իսկ 73 տոկոսն աջակցում է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Հարկ է նշել, որ հարցումն անցկացվել է Ուկրաինայում շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին:

Չիկագոյի խորհրդի հարցումն անցկացվել է 2022 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 3 106 չափահաս բնակիչ. հարցման սխալվելու հավանականությունը +, — 1,8 տոկոս է:

Տեսանյութեր

Լրահոս