«Արթիկի արևային էլեկտրակայան» ՀՈԱԿ-ը կդիմի ՀԾԿՀ՝ առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման հայտով
Արթիկի համայնքապետարանի «Արթիկի արևային էլեկտրակայան» Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ) մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ համայնքին պատկանող և ՀՈԱԿ-ին անհատույց, անժամկետ օգտագործման հանձնված՝ Շիրակի մարզի Արթիկ hամայնքի փ․ Շիրակացու 9/22, 9/23 և 9/24 հասցեով գտնվող հողամասում կառուցված «Արթիկի արևային էլեկտրակայան» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման հայտով։
Առաջարկվող սակագինը՝ 25.052 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ)։
«Արթիկի արևային էլեկտրակայան» ՀՈԱԿ
Հասցե՝ Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Ազատության հրպ., 1 շենք.
Էլ․փոստ` [email protected], Հեռ՝ +374.77.333345