![](/banners/BeFunky-design.jpg)
Մահացել է «Red Bull» ընկերության հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/93864.jpg)
78 տարեկանում մահացել է ավստրալացի բիզնեսմեն «Red Bull» ընկերության հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում տալով ընկերության տարածած հայտարարությանը։
Տևական ժամանակ է նա չէր ներկայանում հանրությանը ծանր հիվանդության պատճառով։ Մի քանի շաբաթ առաջ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։
Red Bull ընկերությունը չի մեկնաբանել հիվանդության մասին տեղեկությունը, բայց հաստատել է նրա մահվան լուրը:
Մատեշիցի ընկերությունը Ֆորմուլա 1-ի, «Լայպցիգ», «Զալցբուրգ», «Նյու Յորք Ռեդ Բուլս» ֆուտբոլային ակումբների սեփականատերն էր։