![](/banners/BeFunky-design.jpg)
Գյումրիում վթարի է ենթարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/imgonline-com-ua-Resize-SRj97qO3MlnS.jpg)
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Արման Զարգարյանի վարած Mercedes G մակնիշի AL 999 EN համարանիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Ռոման Սմբատյանի վարած Toyota Camry մակնիշի 08 ZZ 808 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ռ․ Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ռ. Սմբատյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։