«Արեւմտամոլներ, ի՞նչ կա, ո՞նց եք… Ձեր սիրելի ու պաշտելի Արևմուտքի ներկայացուցիչը հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արեւմտամոլներ, ի՞նչ կա, ո՞նց եք…
800 հեկտարի համար մարմնի տարբեր մասեր ճղողներ, դուք ինչպե՞ս եք..․
Բան չունե՞ք ասելու:
Ձեր սիրելի ու պաշտելի Արեւմուտքի ներկայացուցիչ, ԱՄՆ կոնգրեսմենը՝ Դեյվիդ Փրայսը, հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ունենալով ինչ-որ ավտոնոմիա։
Ձեն հանեք, խոսեք:
Ասում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում է մնալու։
Ո՞ւր մնաց բա ձեր հայրենասիրությունը, Վիլսոնը, Փելոսին…
Թե՞ ասողը պիտի ռուս լինի կամ նախկին, որ «ֆաս» հրամանով հարձակվեք։
Արեւմուտքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, ինչպես Թուրքիան։
Հետեւաբար,Արեւմուտքի ջատագով լինել նշանակում է՝ հրաժարում Արցախից ու Հայաստանը դնել թուրք-ՆԱՏՕ–ական տիրապետության տակ։
Իսկ դա չի լինելու, ի հեճուկս նիկոլիստների, սորոսիստների ու նատօա-թուրքիստների»։