
ԱՄՆ շախմատի առաջնության հաղթողը Ֆաբիանու Կարուանան է. Արոնյանը 10-րդն է, Սևյանը` 9-րդը

Սենթ Լուիս քաղաքում կայացած ԱՄՆ շախմատի առաջնությունն ավարտված է: Առաջնությանը մասնակցում էին նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
13 հնարավորից հավաքելով 8,5 միավոր, ԱՄՆ 2022 թվականի առաջնության չեմպիոն դարձավ Ֆաբիանու Կարուանան:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը մրցաշարային աղյուսակում միայն 10-րդն է: Նա հավաքեց 6 միավոր:
Սամուել Սևյանն էլ 9-րդն է: Նա իր ակտիվում ունի 7 միավոր:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում էր 14 շախմատիստ: Այն մեկնարկել էր հոկտեմբերի 5-ին: Առաջնությունն ուներ 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը ստացավ 60 հազար դոլար: