«Հանգիստ քնիր, Նիկոլ. Ալիևն ու Էրդողանը գնացել են Զեյնաբ տատու մոտ վախ բռնելու». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն անգամ ստեղծված իրավիճակում Հայաստանի դավաճան ռեժիմը հայ ժողովրդի անվտանգության ապահովման հարցը լուծում է աննախադեպ «փայլուն» կերպով։

Մեր ռազմավարական տրիադան» հետեւյալն է։

1. Նիկոլի գրառումները թվիտերում. ապահովելու են դիվանագիտական ցնցող հաղթանակներ։

2. Եվրոպական միությունից ժամանող դիտորդները. ամրապնդելու են հայ-ադրբեջանական սահմանը ողջ երկայնքով։

3. Հնդկաստանից պատվիրված, լիարժեք չփորձարկված ու երկու տարվա ընթացքում հազիվ մատակարարվելիք հրթիռային կայանքերը. փակելու են Հայաստանի օդը:

Հանգիստ քնիր, Նիկոլ. Ալիեւն ու Էրդողանը գնացել են Զեյնաբ տատու մոտ վախ բռնելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31