Հիվանդանոցից հաղորդում է ստացվել. Ոստիկանությունը՝ Էդգար Ղազարյանի վրա հարձակման մասին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իր շենքի մուտքի մոտ ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ, Վայոց ձորի նախկին մարզպետ, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
Վերջինս այս պահին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Ոստիկանությունից 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ այսօր՝ ժամը 11:45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Եղբայրության փողոց 16/2 հասցեի մոտից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել Էդգար Ղ․-ին։
«Մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին»,- ասացին Ոստիկանությունից: