Էդգար Ղազարյանին ծեծի են ենթարկել շենքի բակում․ նա տեղափոխվել է հիվանդանոց
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծի են ենթարկել, այս պահին նա «Էրեբունի» բժշկական կենտրոնում է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Էդգար Ղազարյանի ընկերներից մեկը, ով այս պահին Էդգար Ղազարյանի հետ հիվանդանոցում է։
«Միջադեպը տեղի է ունեցել իրենց շենքի բակում։ Երկու հոգի են եղել, մոտեցել են առանց որևէ բան ասելու՝ հարձակվել ու ծեծել են։ Այս պահին նրա գլուխն են նկարում՝ ՄՌՏ են անում։ Այս պահին այսքանը կարող եմ ասել»,- նշեց մեր զրուցակիցը։