«Կողմերից չպատժվելու համար՝ Նիկոլը «գցելու» է Արևմուտքին ու ՌԴ-ին». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր փուլ է մեկնարկել ՝ Նիկոլ-Ալիև հեռակա պայմանավորված փոխհրաձգություն, որին հավանական է հաջորդի նոր պայմանավորված պատերազմը։

Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը հայ-ադրբեջանական պայմանագրի երկու տարբերակ է քննարկում՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջնորդությամբ։

Ակնհայտ է, Նիկոլը երկուսին էլ խոստացել է իրենց ծրագիրը ստորագրել։

Բայց հասկանում է, որ ստորագրելով Ռուսաստանի պլանը «կպատժվի» Արևմուտքի կողմից, իսկ ստորագրելով Արեւմուտքի պլանը կարող է պատժվել ՌԴ-ի կողմից։

Կողմերից չպատժվելու համար՝ Նիկոլը «գցելու» է երկուսին էլ ։
Ինչպե՞ս է «գցելու» Արևմուտքին ու ՌԴ-ին Նիկոլը։

Ասեմ. որևէ մեկի ծրագիրը չի ստորագրելու ու հնարավոր է պայմանավորված պատերազմ լինի «միջանցքի» համար։

Պատերազմով կտան «միջանցքը» հետո կասի՝ դե չհասցրեցի ստորագրեմ ։

Դրանից հետո կլինի նոր ընտրություն ու չեմ բացառում,որ հիմա էլ՝ «Նիկոլը Երեւանը փրկեց» կարգախոսով կարդարացնեն հերթական հակապետական դավադրությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31