Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքը. Չավուշօղլու

«Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր, որին Հայաստանը թեև ուշացած, բայց դրական պատասխանեց»,- այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է Թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ԱՊԱ-ն:

Նա նշեց, որ Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը՝ Լաչինի միջանցքի նման։

Նա հավելել է, որ խաղաղությունը պահպանող ջանքերը պետք է արագացվեն։ Չավուշօղլուի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն է ազդում նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։

 

Տեսանյութեր

Լրահոս