Բաժիններ՝

Հայաստանը կմասնակցի բռնցքամարտի «Արծաթե գոտու» առաջին մրցաշարին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վաղը լուսադեմին կմեկնի Մարիբոր (Սլովենիա), որտեղ առաջին անգամ անցկացվելու է «Արծաթե գոտի» անվանումը կրող:միջազգային մրցաշար:

Ինչպես տեղեկացնոմ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մեր հավաքական Կարեն Աղամալյանի գլխավորությամբ այդ մրցումներին կմասնակցի այսպիսի կազմով․ Բարեղամ Հարությունյան (51 կգ քաշային կարգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Ղազարյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Համաբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ), Դավիթ Չալոյան (գերծանր քաշ):

Թիմում ներկայացված չէ անվանի Հովհաննես Բաչկովը, որն անհատական ծրագրով է նախապատրաստվում առաջիկա մրցամարտերին:

Մարիբորի միջազգային մրցաշարին նախնական հայտ են ներկայացրել 28 երկրներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս