Բաժիններ՝

Կրակոցներ «Ադանա» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ Shamshyan.com

Այսօր  կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում գործող «Ադանա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը  դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։

Պարզվել է, որ նշված ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի երիտասարդների միջև, որի ընթացքում վիճաբանողներին է մոտեցել Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի միջից կրակոցներ են արձակել, ապա դիմել փախուստի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով տուժածներ չկան։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կռվի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանության մասնակիցներին և հանցագրծության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս