Ճի՞շտ է արդյոք, որ մակարոնեղենը կարող է օգնել նիհարել
Իտալական խոհանոցի սիրահարներն այլևս ստիպված չեն հրաժարվել մակարոնեղենից. այս մթերքն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Հետազոտողներն ուսումնասիրել են 29 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը 2500 է եղել: Կամավորներից ոմանք հետևել են ցածր գլիկեմիկ ինդեքսով սննդակարգի, մինչդեռ նրանց թույլատրվել է սննդակարգում ներառել մակարոնեղեն: Մյուս մասնակիցներն իրենց թույլ են տվել ածխաջրային սնունդ՝ բարձր գլիկեմիկ ինդեքսով: Երեք ամիս անց գիտնականները հսկիչ կշռում են անցկացրել. նրանք, ովքեր կերել են պաստա, միջինում նիհարել են կես կիլոգրամով։
Այնուամենայնիվ, սննդաբանները զգուշացնում են՝ ամեն ինչ պետք է չափավոր լինի։ Մակարոնեղենը վտանգավոր չէ կազմվածքի համար, եթե չչարաշահվի: Բացի այդ, մակարոնեղենը չի կարելի համադրել կարագի, պանրի, կոտլետների, հացի հետ։ Ավելի լավ է այն մատուցել բանջարեղենի կամ բնական մածունի, կիտրոնի հյութի, համեմունքների և խոտաբույսերի վրա հիմնված թեթև սոուսով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Laurin Rinder, volff/stock.adobe.com