Բաժիններ՝

Սննդաբանը` կեֆիրով սննդակարգի մահացու վտանգի մասին

Համացանցի օգտատերերի շրջանում տարածված կեֆիրով սննդակարգը հղի է վտանգավոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև մահ: Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ 5-tv.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան Անաստասիա Տարասկոն։

Ինչպես նշել է մասնագետը՝ նման սննդակարգերին հետևելով՝ կալորիականության կտրուկ դեֆիցիտի ֆոնին մարդն իր օրգանիզմը դատապարտում է սթրեսի։

«Եթե ցանկանում եք նիհարել ծոմ պահելով, ապա այո, իհարկե, կնիհարեք կիլոգրամներով, բայց մկանային զանգվածի, լյարդի և մկանների մեջ պարունակվող գլիկոգենի հաշվին»,- ընդգծեց նա։

Ավելին՝ որոշակի հիվանդությունների առկայության դեպքում նման սովը կարող է հանգեցնել մահվան։ Այսպիսով, նման սննդակարգերն ամենից շատ վտանգավոր են շաքարային դիաբետով, սրտի, երիկամների և լյարդի հիվանդություններով, ինչպես նաև լեղաքարային կամ խոցային հիվանդություն ունեցող մարդկանց համար։

Ծոմ պահելուց առաջ միշտ պետք է խորհրդակցել մասնագետի հետ, եզրափակել է Տարասկոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս