Հնդկաստանում տղամարդը զուգարան է գնացել և վագրի զոհ դարձել
Հնդկաստանի Բիհար նահանգում Վալմիկի վագրի արգելոցի մոտ գտնվող գյուղի բնակիչները խռովություն են սարքել այն բանից հետո, երբ վագրը հոշոտել է 35-ամյա տղամարդուն: Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Hindustan Times-ը։
Սանջայ Մահատոն զուգարան գնալիս է եղել, երբ նրա վրա վագր է հարձակվել։ Ազգային պարկի ղեկավարության ներկայացուցչի խոսքով ՝ նախկինում այդ նույն վագրը սպանել էր 12-ամյա երեխայի։ «Միայն այս վագրը արդեն չորս մարդ է սպանել։ Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի որսանք գիշատչին»,- ասել է Ազգային պարկի ղեկավարության ներկայացուցիչը։
Տեղի բնակիչները սկսել են բողոքել և չինովնիկներին մեղադրել անգործության մեջ։ Բողոքի ակցիայի ընթացքում նրանք վնասել են անտառային ռեսուրսների դեպարտամենտի ավտոմեքենան և հարձակվել դեպարտամենտի աշխատակից Սուջիթ Կումարի վրա։ Կումարին հաջողվել է փախչել իրեն շրջապատած բազմությունից։