
Վթար Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։21-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Ծլան» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 1-ին կմ-ին «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենան երթևեկելի հատվածում շրջվել է․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Գ.-ին (ծնված 1992 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։