
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Մինչ այդ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: