ՌԴ նախագահը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ
ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին Վլադիմիր Պուտինը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ»,- լրագրողներին ասել է Ուշակովը:
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակցություններում կքննարկվեն ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը «ակտիվորեն եւ ամեն կերպ նպաստում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-ին Աստանա կժամանի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին և Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Կողմերը վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, սակայն պայմանավորվել են ավելի մանրամասն հանդիպում անցկացնել Աստանայում։