
Թեղենիս լեռ տանող ճանապարհին ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 15։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Թեղենիս լեռ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա մեկ տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Ս. Թ.-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: