Այլոց վեճի լուծմանը միջամտելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել «օրենքով գողի» նկատմամբ
Լոռու մարզի Օձուն գյուղի երկու բնակիչների միջև առկա վեճի լուծմանը միջամտելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել «օրենքով գող» Ա.Ջ.-ի նկատմամբ։
«Լոռու մարզի դատախազության դատավարական ղեկավարման ներքո իրականացվող քրեական վարույթի շրջանակում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ջ.-ն, հանդիսանալով «օրենքով գող», պահպանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը:
Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ջ.-ն, հանդիսանալով «օրենքով գող», քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, միջամտել է Լոռու մարզի Օձուն գյուղի երկու բնակիչների միջև առկա վեճի լուծմանը:
Մասնավորապես, Ա.Ջ.-ն, Ա․ Մ․-ի և Վ․ Բ․-ի միջև նախկինում տեղի ունեցած ու շարունակվող վեճի լուծումը պարզելու համար, հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա․ Մ․-ի հետ, որի ընթացքում հրահանգներ է տվել Ա.Մ․-ին՝ պահանջելով հաշտվել Վ․ Բ․-ի հետ, սակայն Ա․ Մ․-ն առարկել է կատարել Ա․ Ջ․-ի պահանջները, ապա ընդհատել է տեղի ունեցող խոսակցությունը:
Ա.Ջ.-ն, խոսակցության ընդհատումը համարելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանողին՝ «օրենքով գողին» հասցված վիրավորանք՝ հրահանգ է տվել Ա.Զ.Ջ․-ին պատժել Ա.Մ.-ին: Նույն օրը Ա.Զ.Ջ.-ն հանդիպել է Ա․Մ․-ին, սակայն վերջինս իր մոտ գտնվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Ա․Զ. Ջ․-ի վրա և սպանել նրան:
Հաշվի առնելով, որ նշված արարքում առկա է նախկին Քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, հսկող դատախազի որոշմամբ Ա.Ջ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- ասվում է հաղորդագրության մեջ: