Բաժիններ՝

Կինը շարունակել է մահացած մոր ավանդույթը և շահել է 108 հազար ռուբլի

Անգլիական Հալիֆաքս քաղաքի (Արևմտյան Յորքշիր) բնակչուհին իր մահացած մոր թվերի շնորհիվ ջեքփոթ է շահել և քիչ է մնացել կորցնի այն՝ պատահաբար դեն նետելով տոմսը։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է The Mirror-ը։

44-ամյա Քելլի Ֆերթ Քերոլի մայրը ամեն շաբաթ վիճակախաղ էր խաղում մինչև մահը՝ 65 տարեկան հասակը։ Մոր մահից երկու ամիս անց Ֆերթը դասավորում էր իր բնակարանը և գտնում մի բացիկ, որի վրա, ըստ մոր, գրված էին երջանիկ համարները։

Դուստրը որոշում է շարունակել մոր ավանդույթը և գալիք խաղարկությունների երկու տոմս է գնում, որտեղ մուտքագրում է այդ համարները։ Երբ առաջին խաղարկությունը չի համապատասխանում շահած թվերին, նա ճմռթում է տոմսն ու դեն նետում։ Սակայն հաջորդ փուլի արդյունքում հաջողակ թվերն են դուրս գալիս։ Ֆերթին ստանում է երկու մրցանակ՝ 800 ֆունտ (54,1 հազար ռուբլի): Ընդհանուր առմամբ կինը շահում է 1,6 հազար ֆունտ:

«Ես պարզապես աղբը նետել էի ղբարկղը։ Ուստի ես դուրս վազեցի և սկսեցի փնտրել աղբարկղերի մեջ, մինչև գտա տոմսերը։ Բարեբախտաբար, շտրիխ կոդը չի վնասվել»,- ասել է բրիտանացին: Ֆերթը իր պատառոտված տոմսերը տարել է խանութ, որտեղ գանձապահը օգնել է նրան հավաքել դրանք պատառոտված կտորներից, այնուհետև նրան է տվել շահումները:

Գումարը կինը ծախսել է Բլեքփուլ քաղաք ընտանեկան ճանապարհորդության վրա։ Նա կարծում է, որ իր մայրը ուրախ կլիներ իմանալ, որ իր թվերը ուրախություն են պատճառել:

«Մայրիկը սիրում էր Բլեքփուլը: Սա նրա համար շատ բան կնշանակեր, որ նրա համարներն օգնեցին մեզ ստեղծել հատուկ հիշողություններ: Մայրս իմ լավագույն ընկերուհին էր: Ես կարոտում եմ նրան ամեն օր և չեմ հավատս չի գալիս, որ նրա թվերն ինձ հաջողություն բերեցին»,- ընդգծել է բրիտանացին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս