«Մյուս անգամ՝ «ոստիկանը Նիկոլ չի» ասելուց էս դեպքը կհիշեք…»․ Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տիգրան Աբրահամյանը մի հետաքրքիր փաստ է արձանագրել՝ կապված սահմանային վերջին բախումների ժամանակ պահանջվված մարդկային համալրման հետ:

Պարզվում է՝ Հայաստանի ադրբեջանահպատակ իշխանությունները սահմանային պաշտպանության մարդկային համալրման ընթացքում սահմանափակվել են օգոստոսից մեկնարկած եռամսյա քաղաքական վարժական հավաքների և նոր մեկնարկած երկամսյա վարժական հավաքների մոբ ուժերով:

Ոստիկանության կանոնավոր ուժերը, որոնք ըստ օրենքի նմանատիպ իրավիճակներում պետք է լինեին սահմանին կանգնած ոչ մի տոկոսով չեն ներգրավվել համալրման գործընթացում:

Այսինքն՝ սահմանին լինելու, սահմանը ամրացնելու փոխարեն ոստիկանական ուժերը պահվել են Երևանում՝ թուրքական ուժերի ներքին սահմանը պահելու համար: Դրա վառ ապացույցը Ոստիկանության կարմիր Յաշմաների ստորաբաժանման պիղծ պահվածքն էր Եռաբլուրում: Մյուս անգամ՝ «ոստիկանը Նիկոլ չի» ասելուց էս դեպքը կհիշեք…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31