Բաժիններ՝

Բժիշկը նշել է մարսողության համար ամենավտանգավոր մթերքների հնգյակը

Ոստրեներն ու փաթեթավորված պատրաստի աղցանները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը, ասում է ամերիկացի գաստրոէնտերոլոգը։ Նրա գրառումը @mrguthealth անունով աքաունթում, որում փորձագետը նշել է մարսողության համար ամենավտանգավոր հինգ մթերքները, գրավել է Daily Mail-ի ուշադրությունը։

Ըստ մասնագետի՝ ոստրե ուտելը կարող է վերածվել սննդային թունավորման, քանի որ դրանք «կենդանի ֆիլտր» են և «իրենց մեջ հավաքում են ամեն ինչ», այդ թվում՝ բակտերիաներ:

Բժիշկը նաև խնդրել է դադարեցնել չեփած կոտլետներով, սուշիով և բողբոջած հացահատիկով բուրգերներ ուտելը, քանի որ դրանց վրա նույնպես ակտիվորեն բազմանում են բակտերիաները։

Փորձագետն ամենավտանգավորը համարում է փաթեթավորված աղցանները։

«Վերջին տասնամյակում ԱՄՆ-ում սննդային թունավորման բոլոր բռնկումների 22 տոկոսը կապված է աղցանների հետ: Ծովամթերքը կազմում է բոլոր դեպքերի ընդամենը վեց տոկոսը»,- եզրափակել է նա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Joseph De Leo

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս