
Թուրքիան առաջարկում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցությունները վարել Ստամբուլում

Ստամբուլը կարող է դառնալ Ռուսաստանի և արևմտյան չորս երկրների միջև բանակցությունների վայր, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի և ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը։
Milliyet թերթի սյունակագիր Օզայ Շենդիրն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան ծրագրում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև, համապատասխան առաջարկը դիվանագիտական ուղիներով ներկայացվել է Վաշինգտոնին։
Քարայելի խոսքով՝ Անկարան ջանքեր է գործադրում միջնորդ հանդիսանալու Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև, մասնավորապես, նա հիշեցրել է պարենային գործարքի ձեռքբերումը։ Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում և հասնել միջազգային մի շարք խնդիրների լուծմանը։
«Մենք ենթադրում ենք, որ Ստամբուլը կարող է դառնալ բանակցությունների վայր, իհարկե, եթե կողմերը պայմանավորվեն: Ստամբուլը կարող է ընդունելի վայր դառնալ բոլոր կողմերի համար»,- ասել է Քարայելը։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն։