Հրապարակվել է 119 հայորդու անուն, որոնք նահատակվել են վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ. ցուցակն ամբողջական չէ
ՀՀ պատկան մարմիններն առ այս պահը չեն հրապարակել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների անունները՝ թաքցնելով նաև զոհված զինծառայողների իրական թիվը և, ըստ այդ, ֆեյսբուքյան օգտատերերը ձեռնամուխ են եղել կազմելու եւ հրապարակելու սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո անմահացած մեր հերոսների ցուցակն՝ անուն առ անուն: Այս պահին ֆեյսբուքյան օգտատերերը հրապարակել են 119 հայորդիների անունները: Լրագրող Հրանտ Սարաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրաոռւմ է կատարել՝ հրապարակելով ցուցակը:
«Մի շարք ֆեյսբուքյան ընկերներիս հետ ձեռնամուխ եղանք ինքներս կազմելու եւ հրապարակելու սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո անմահացած մեր հերոսների ցուցակն՝ անուն առ անուն… Մենք մեր հերսներին պարտավո՛ր ենք իմանալ ոչ թե թվաքանակով, այլ անուն առ անուն: Առ այս պահը մեզ հաջողվել է 119 մեր հերոսների անուն-ազգանունները պարզել…
1. Աբրահամյան Վալոդյա
2. Ալիխանյան Ավետիք Արտակի 2002թ.
3. Ապետյան Անուշ Աշոտի
4. Ասլամազյան Արմեն 1978թ.
5. Առաքելյան Արայիկ
6. Ավագյան Մխիթար
7. Ավետիսյան Մարտին
8. Ավետիսյան Կարեն Արտյոմի 2003թ.
9. Ասատրյան Միհրան Արթուրի
10. Ասատրյան Գոռ Վարդանի
11. Բաբիկյան Տիգրան Համլետի
12. Բարսեղյան Էդիկ
13.Բեկչյան Ավետիք
14. Գասպարյան Գնել Գեւորգի 1987թ.
15. Գասպարյան Կարեն
16. Գասպարյան Հայկ
17. Գասպարյան Իրինա Կառլենի
18. Գասպարյան Արմեն
19. Գեղամյան Գեղամ (մայոր)
20. Գեղամյան Էրիկ (լեյտենատ)
21. Գիշյան Դավիթ Բարսեղի
22. Գրիգորյան Սուսաննա Մարգարի
23. Գրիգորյան Ազատ Աշոտի
24. Գրիգորյան Գրիգոր
25. Գրիգորյան Խաչիկ Արմենի
26. Գրիգորյան Վարդան (սպա)
27. Գեւորգյան Ռոբերտ Արմենի
28. Գեւորգյան Գոռ Գեւորգի
29. Գեւորգյան Մաքսիմ Արթուրի 2003թ.
30. Եղիազարյան Հովհաննես Կարենի
31. Եղիազարյան Հրանտ Նորայրի 1989թ.
32. Զաքարյան Արման
33. Զարգարյան Վազգեն Արմենի
34. Զոհրաբյան Ազատ Թովմասի
35. Էյլենջյան Հակոբ
36. Թամոյան Սիաբանդ
37. Թովմասյան Ռուսլան
38. Թովմասյան Հայկ
39. Թորոսյան Արթուր
40. Իշխանյան Արմեն
41. Խաչատրյան Մանվել
42. Խաչատրյան Արթուր
43. Խաչատրյան Հայկ
44. Խանոյան Սարգիս Մեսրոպի 2003թ.
45. Ծատուրյան Արման
46. Ծատուրյան Արարատ Կոլյայի
47 Կարախանյան Բորիս Սերգեյի
48. Կարախանյան Գրիգոր
49. Կարապետյան Կարեն Գնելի
50. Կարապետյան Արմեն Կարապետի
51. Կեւորկով Վարդան
52. Կիրակոսյան Սուրեն
53. Կիրակոսյան Ադամ Կարոյի
54. Կոստանդյան Սամսոն
55. Կոստանյան Ֆելիքս 2003թ.
56. Հարությունյան Սերոբ Արմենի
57. Հարությունյան Գառնիկ Բագրատի
58. Հարությունյան Հենրիկ
59. Հարությունյան Արմեն Հակոբի 1998թ.
60. Հարությունյան Վեմիր
61. Հարությունյան Էդուարդ
62. Համբարձումյան Գոռ Վարդանի
63. Համբարձումյան Աշոտ Երեմի
64. Հակոբյան Նարեկ
65. Հակոբյան Հայկ 2002թ.
66. Հայրապետյան Նարեկ
67. Հայրապետյան Ռոբերտ Արմենի
68. Հայրապետյան Գեւորգ Դավիթի
69. Հակոբյան Ադամ
70. Հովհաննիսյան Հայկ
71. Հովսեփյան Սերժ Սամվելի 2003թ.
72 Մարգարյան Սասուն Ալբերտի
73. Մարգարյան Նահապետ
74. Մարգարյան Շավարշ
75. Մարգարյան Զորիկ
76. Մալաքյան Արեն
77. Մասումյան Վախթանգ
78. Մանուկյան Սարգիս Գեւորգի
79. Մարտիրոսյան Մխիթար Մանվելի
80. Մնացականյան Արամ
81. Միսկարյան Աշոտ
82. Մինասյան Խաչիկ
83. Միքայելյան Մանուկ
84. Միքայելյան Արմեն
85. Մելքոնյան Ալիսա Սուրենի
86. Մխիթարյան Արման Ջանիկի
87. Մոսինյան Կարեն
88. Նատոյան Լավրենտի
89. Ներսիսյան Դավիթ Արմենի
90. Ներսիսյան Գեւորգ
91. Չաթոյան Արման Նադրի
92. Պարունակյան Արտյոմ
93. Պետրոսյան Սոկրատ
94. Պետրոսյան Նորիկ Արամի
95. Պետրոսյան Արամ Կամոյի 2003թ.
96. Պետրոսյան Նշան
97. Պողոսյան Միքայել Գարիկի
98. Պողոսյան Ռուբեն Աղաբեկի 2003թ.
99. Սաֆարյան Հենրիկ Արայի 2003թ.
100. Սարգսյան Էդմոն
101. Սարգսյան Սարգիս
102. Սարգսյան Գագիկ
103. Սարգսյան Հրաչ 2003թ.
104. Սարգսյան Վալերի Սամվելի 1978թ.
105. Սարգսյան Վահագն
106. Սարգսյան Կարեն Համլետի
107. Սարիբեկյան Տարոն
108. Սահարյան Սամվել Անդրանիկի 2002թ.
109. Սահակյան Նարեկ Հովհաննեսի
110. Ստեփանյան Սերյոժա Դավիթի
111. Ստեփանյան Արգիշտ
112. Սայադյան Կարեն
113. Սիանոսյան Էդուարդ Արմենի
114. Սիմոնյան Տարոն Խաչատուրի (կապիտան)
115. Վարդանյան Գոռ Ռոբերտի
116. Վարդանյան Լեւոն
117. Վարդանյան Արսեն
118. Տեր-Առաքելյան Տիգրան Անդրանիկի
119. Քարամյան Արմեն»,- նշել է Սարաֆյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։
ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և
ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (пետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։ Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, ԱԽ հայտարարության համաձայն՝ հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, սակայն այս թիվը դեռևս վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Ավելին՝ ԳՇ պետի տեղակալը պաշտոնապես հաստատել է լուրը, համաձայն որի՝ կան մարմիններ, որոնք դեռևս գտնվում են արդեն հակառակորդի տիրապետության ներքո գտնվող դիրքերում և Ադրբեջանը խոչընդոտում է աճյունների դուրսբերման աշխատանքներին։ Ռազմական ագրեսիայից երկու շաբաթ անց ՔԿ-ն հայտնել է նույնականացված 201 զոհի մասին, որից 197-ը՝ զինծառայողներ են, 4-ը՝ քաղաքացիական անձինք։
Մի շարք ֆեյսբուքյան ընկերներիս հետ ձեռնամուխ եղանք ինքներս կազմելու եւ հրապարակելու սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո…
Posted by Sarafyan Hrant on Saturday, October 8, 2022