Մոլդովան խստացրել է հսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին
Մոլդովայի անվտանգության մարմինները փոխել են սահմանի հսկողության արձանագրությունները, որպեսզի բաց չթողնեն նրանց, ովքեր Ռուսաստանից գալիս են ոչ բարի մտադրություններով, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն:
Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները հայտնել էին, որ հանրապետության շատ քաղաքացիներ, որոնք բնակվում են Ռուսաստանում, որոշել են վերադառնալ հայրենիք:
«Խոսքը մեր քաղաքացիների մասին է, որոնք երկքաղաքացիություն ունեն, եւ վտանգ կա, որ նրանց զինվորական ծառայության կկանչեն, շատերը փորձում են տուն վերադառնալ։ Միեւնույն ժամանակ, անվտանգության բնագավառում մեր մարմինները մի փոքր հարմարեցրել են արձանագրությունները, որպեսզի վստահ լինեն, որ չեն ժամանում նաեւ նրանք, ովքեր վատ մտադրություններ ունեն», – լրագրողներին հայտարարել է Գրոսուն։
Նա նշել է, որ ՌԴ-ում Մոլդովայի դեսպանությունն ու հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանքի են բախվել մեծ պահանջարկի պատճառով, սակայն դիվանագետները պատրաստ են հաղթահարել նման ծանրաբեռնվածությունը: