«Երևան ջան, թևաթափ չլինես, որ դպրոց ու փողոց չտեսածները դարձել են կարգ ու ձև թելադրողներ». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևան ջաաա՜ն տոնդա:

Շնորհավոր ցավդ տանեմ:

Ամեն բան կկարգավորվի մի օր, ձևն ու կարգը, նամուսն ու թասիբը կգա տեղը:

Թևաթափ չլինես, որ մեղմ ասած ոչնչությունները դարձել են ինչորություններ:

Դպրոց ու փողոց չտեսածները՝ կարգ ու ձև թելադրողներ, իսկ վեհության, ընկերության, մտքի ու գաղափարի հոտն ու համը չիմացողները՝ կյանքի ու իմաստնության ռահվիրաներ:

Մասնագիտություն ու գաղափար չունեցողները՝ պատկերացում ու միտք թելադրողներ:

Սխալ պահվածքի համար հոր կշտամբանք չստացածներն ու մոր զգոնության հայացք չտեսածները՝ սկզբունքայիններ:

Փողոցում ընկերոջ համար կռիվ չտվածներն ու ընկերոջ համար ծեծ չկերածները՝ իրավունքի ջատագովներ ու պաշտպաններ:

Պատվի ու սոլիդության մասին պատկերացում չունեցող բանսարկուները վերածվել են ճիշտ ու սխալ որոշողների:

Դեռ ավելին, բարոյականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվողները ամենօրյա ռեժիմով խոսում են բարոյական նորմերից և ամոթից:

Դատարկաբանության և նեղմտության էտալոն հանդիսացողները մեզանում դարձել են վերջին ճշմարտությանը տիրապետողների և նույնքան բթամիտ համառությամբ այն պնդողների:

Սիրած աղջկա պատիվը չպահածները, դարձել են կանանց իրավունքների պաշտպանության ջատագովներ:

Անվաստակ բանսարկուները, վաստակ ունեցողներին քամահրողներ:

Փողոցներիդ ու թաղերիդ տեղն ու կարգը չիմացողները դարձել են դրանք «շինողներ»:

P.S. Տոնդ շնորհավոր
ցավդ տանեմ, ստեղ ենք…»

Տեսանյութեր

Լրահոս