Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու բոլոր ջանքերին

Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու ուղղությամբ միջազգային տարբեր մակարդակներում ձեռնարկվող բոլոր ջանքերին, հայտարարել է Իրանի խորհրդարանի միջազգային հարցերով տնօրեն Քազեմ Շաֆեին՝ Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավակյանի հետ կայացած հանդիպման ընթացքում, գրում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ձեռնարկվում են միջազգային տարբեր մակարդակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում խաղաղություն և հանգստություն հաստատելու համար»,- ասել է Շաֆեին։

Նա նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև փորադարձ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը՝ ընդգծելով, որ «երկու երկրների խորհրդարանների միջև մշտական ​​խորհրդակցությունները կարևոր գործոն են հարաբերությունների մակարդակի բարձրացման համար»։

«Խորհրդարանական այցերը կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների զարգացման տարբեր՝ տնտեսական, մշակութային և քաղաքական մակարդակներում»,- հավելել է նա։

Կողմերը քննարկել են երկկողմ մի շարք խնդիրներ և նշել երկկողմ համագործակցության կարևորությունը տարածաշրջանի զարգացման և առաջընթացի գործում։

Տեսանյութեր

Լրահոս