Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են 6-րդ ամիսն անընդմեջ

Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) մամուլի տեղեկագրում:

«2022 թվականի սեպտեմբերին ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի (ՖՊԳԻ) միջին ցուցանիշը կազմել է 136,3 կետ, ինչը 1,5 կետով (1,1 տոկոս) ցածր է օգոստոսի ցուցանիշից. այսպիսով, դրա նվազումը շարունակվում է վեցերորդ ամիսն անընդմեջ: Չնայած հետագա անկմանը, ՖՊԳԻ-ն 7,2 կետով (5,5 տոկոս) բարձր Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունը նաեւ գրանցում է ինդեքսների նվազում առանձին պարենային խմբերում: Այսպես, բուսական յուղի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել է 10,8 կետով կամ 6,6 տոկոսով՝ հասնելով 152,6 կետի, ինչն ամենացածր ցուցանիշն Է 2021 թվականի փետրվարից: Դա պայմանավորված է արմավենու, սոյայի եւ արեւածաղկի յուղի գների նվազմամբ:

Հացահատիկի գների ինդեքսը, սակայն, աճել է մինչեւ 147,8 կետ (2,2 կետով օգոստոսի նկատմամբ կամ 1,5 տոկոսով): ՖԱՕ-ն դա բացատրում է նոյեմբերից հետո սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շարունակվելու հետ կապված աճող անորոշությամբ:

Շաքարի գների ինդեքսը սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ նվազել է 0,8 կետով կամ 0,7 տոկոսով՝ հասնելով 109,7 կետի: Այդ ցուցանիշը նվազում է հինգերորդ ամիսն անընդմեջ եւ հասել է 2021 թվականի հուլիսից ի վեր ամենացածր ցուցանիշին:

ՖԱՕ-ն նշում է, որ սեպտեմբերին կրճատումը պայմանավորված է գլխավորապես Բրազիլիայում բերքի բարեհաջող տեսակներով, որը շաքարի խոշորագույն համաշխարհային արտահանողն է:

Կաթնամթերքի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել է 0,8 կետով կամ 0,6 տոկոսով՝ հասնելով 142,5 կետի:

Կազմակերպությունը դա բացատրում է դոլարի նկատմամբ եվրոյի թուլացմամբ: Մսի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել Է 0,6 կետով կամ 0,5 տոկոսով՝ հասնելով 121,4 կետի: Ամենից շատ նվազել են ոչխարի եւ տավարի մսի գները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս