Բաժիններ՝

21-ամյա երիտասարդը ձերբակալվել է ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար

Հոկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 5-ին, Էրեբունու քրեական հետախույզներն ու Երևանի պարեկները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար Արցախի պողոտայում ձերբակալել և բաժին են տարել Երևանի բնակիչ 21-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ ու կաթուցիչ: Նախքան ձերբակալվելը երիտասարդն ինչ-որ բան էր ձեռքից գցել, ուստի զննվեց նաև տարածքը:

Հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31