
«Ահա թավշյա «հեղափոխության» միակ նպատակը․․․»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը. Սա մեր ազգային գաղափարն է։
Եթե նախկինում մեր ազգային գաղափարն էր վերադարձնել մեր հողերը և վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա այսօր մենք խոսում ենք օկուպացվածի պիտակից ազատված Ադրբեջանին վեր հանելու և աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկը դարձնելու մասին»։
Սա Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին թվիթերյան գրառումն է:
Ահա թավշյա «հեղափոխության» միակ նպատակը: 2018թ. ապրիլից, Հայաստանը բռնեց կործանման ճանապարհը, բայց դա հավերժ չէ:
Ալիևը և իր հայաստանյան ներկայացուցիչ նիկոլականները թող շատ չուրախանան: Հարավային Կովկասում ամենահաջողակ երկիրը կրկին դառնալու է Հայաստանը: Ոչ ոք թող չերազի, որ Հայաստանի կամ Արցախի ողբերգության հաշվին է կառուցելու է իր երկրի բարեկեցությունը:
Արցախն ու Սյունիքը միշտ էլ փորձել են նվաճել, յուրացնել, բայց չի ստացվել: Միշտ էլ դա փորձել են անել «հայ» դավաճանների միջոցով, բայց դավաճանները հավերժ չեն:
Մերօրյա նիկոլներն էլ կանցնեն, քաղաքականության ցեխի հետ կշաղախվեն ու կնետվեն պատմության աղբանոցը: Իսկ Սյունիքն ու Արցախը միշտ եղել են, կան ու լինելու են հայկական»: