
Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի:
Փաշինյանը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: