«Ռազմական իրավիճակում այսօր էլ բեկում մտցնելու հնարավորություն կա. խոչընդոտն իշխանություններն են». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, կարելի է շատ ծանր որակումներով նկարագրել անվտանգային համակարգում ներկա իրավիճակը՝ սկսած առաջնագծից մինչև ՀՀ զինված ուժեր, ուժային առանձին կառույցներ:

«Հայկական օրակարգ. Սրընթաց զարգացումների շեմին» խորագրով քննարկմանը Տիգրան Աբրահամյանը միաժամանակ նշել է, որ հեռվում երևացող լույս կա՝ եթե արմատական փոփոխություններ լինեն, հնարավոր է որոշակի ժամանակահատվածում իրավիճակը կտրուկ փոխել, իսկ խանգարող գործոնը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը:

«Կան առողջ ծիլեր, որի հիման վրա կարելի է կարճ ժամանակում վերականգնել և իրական կռիվ տալ բոլոր ճակատներում: Իրավիճակը, որ այսօր ունենք ռազմաճակատում, և այն պայմաններում, երբ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել ՀՀ մեծ թվով բնակավայրերի, ենթակառուցվածքների նկատմամբ, նույնիսկ այս պարագայում բեկում մտցնելու հնարավորություն կա: Պատճառն իշխանությունն է, որ բեկում չեն կարողանում մտցնել»,- շարունակել է Աբրահամյանը:

Ըստ նրա՝ ՀՀ զինված ուժերում և դրանից դուրս այս պահին կան մարդիկ, որոնք կարող են բանակը հանել այս իրավիճակից:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս