Ֆուտբոլի Մ19 տարեկանների կանանց թիմը պարտվել է ոչ ֆուտբոլային հաշվով
Ալբանիայի Ռոգոժինե քաղաքում կայացավ ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության B լիգայի երկրորդ խմբի որակավորման փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կանանց Ռումինիայի Մ-19 հավաքականը հաղթեց 8։0 հաշվով։
B լիգայի երկրորդ խմբում ընդգրկված են նաև Ալբանիայի և Լատվիայի ընտրանիները։
Հայաստան Մ-19 տարեկանների թիմն ուներ հետևյալ մեկնարկային կազմը`
12․ Յանա Հարությունյան (ա), 2․ Էմմա Դուզմանյան, 3․ Մարիամ Կարապետյան (4․ Յանա Գաբրիելյան, 83), 5․ Աննա Մարգարյան, 7․ Էմմի Սարգսյան (6․ Լարա Քասաբյան, 73), 8․ Թամարա Սահակյան, 9․ Միլենա Սայադյան (17․ Դիանա Բաղդասարյան, 83), 10․ Լուսինե Կոստանյան, 14․ Հասմիկ Գրիգորյան, 18․ Արինա Գալստյան (15․ Թերեզա Ավետիսյան, 60), 20․ Ալլա Ավետիսյան: