Ինչպես պայքարել սթրեսի և անքնության դեմ․ բժշկի խորհուրդները

Սթրեսային վիճակը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն մեր ընդհանուր վիճակի, այլև այն բանի վրա, թե ինչպես ենք մենք քնում. խախտվում է արագ և դանդաղ քնի փուլերի միջև հավասարակշռությունը, «Փրայմ» գործակալության հետ զրույցում ասել է Պրեսնայում ՄԵԴՍԻ կլինիկական-ախտորոշիչ կենտրոնի սոմնոլոգիայի կենտրոնի ղեկավար, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ Տատյանա Սուրնենկովան:

«Իսկ որոշ դեպքերում սթրեսն ազդում է երազների բովանդակության և ինտենսիվության վրա»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա։

Բժիշկը խորհուրդ է տալիս․

– վերահսկել սննդի ընդունումը․ միայն երեքանգամյա հավասարակշռված սնունդ,

– քնելուց երեք ժամ առաջ բացառել հագեցնող ընթրիքը և ավելի շատ ուտել պանիր, սպանախ և հավի միս,

– քնելուց մի քանի ժամ առաջ խուսափել նիկոտինի և կոֆեինի օգտագործումից,

– ազատվել ցանկացած բացասական մտքից,

– քնելուց առաջ ցնցուղ ընդունել սառը ջրի տակ:

Եթե դուք արթնացել եք գիշերը, ամենակարևորը խուճապի չմատնվելն է։ Սոմնոլոգը խորհուրդ է տալիս չմտածել նման պահերին ժամանակի մասին, պատկերացնել ինչ-որ լավ և հաճելի բան և հանգստանալ։

«Հիշեք, որ քնի որակից է կախված ձեր հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակը»,- եզրափակել է Սուրնենկովան:

Տեսանյութեր

Լրահոս