«Հայաստանի իշխանության անելիքը, երբ իր քաղաքացու գնդակահարում է թուրքը ստատուս գրելը չէ». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի իշխանության անելիքը, երբ իր քաղաքացու գնդակահարում է թուրքը ստատուս գրելը չէ։ Առնվազն ակնկալվում է դրանց արարքներին համարժեք պատասխան։

Ու ասում եմ շատ ուղիղ։

Համարժեքն ամենևին միջազգային հանրությանը «խնդրվելը» չէ։

Համարժեքն ամենևին սգացող իշխանության կերպարանք ընդունելը չէ։

Համարժեքը կյանքն է կյանքի դիմաց և վերջ։

Հ.Գ. Սերժ Սարգսյանի ժամանակ բանակը ոչ մի հայորդու կյանք անպատասխան չի թողել։ Պատասխանը եղել է մի քանի անգամ ավել սկզբունքով։

Անհավատալի է, որ հասել ենք մեր հայրենիք ներխուժած ու մեր իսկ հողում գերեվարված մեր զինվորների գնդակահարության մասին խոսելուն։ Առաջ սա երևակայությունից էլ դուրս էր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31