«Սա ա դրանց խաղաղություն կոչվածը…». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հա՛, անընդհատ նայեք էդ սարսափելի տեսանյութը, նաե՛ք էդ սարսափելի տեսարանները…

Գուցե արթնանա՛նք, թշնամուն ատել սովորե՛նք, հասկանա՛նք՝ ինչ ա նշանակում պետություն չունենալ, ինչ ա նշանակում, երբ երկրի ղեկին նստած է Ալիևի ու Էրդողանի հետ քիրվայություն անող փողոցից եկած անգրագետ, դավաճան-անդոնների մի խմբակ, որը մեր տղաներին սպանողների հետ մեզ տանում ա իբր «խաղաղության»…

Ու հիշեք՝ իրենց երեխաներին դրանք ապահով երկրներում են արդեն տեղավորել… Սա ա դրանց խաղաղություն կոչվածը… Դուք սարսափում եք նայել այդ կադրերը, որոնք իրականությունն են ցույց տալիս, իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ էին զգում մեր տղաները…

Վերջապես հաականա՛նք նաև, թե ինչ են զգում և ինչ ահազանգ են հնչեցնում զոհվածների ծնողները, և ինչ նկատի ունեն, երբ ասում են պայքարում ենք, որ նոր զոհեր չունենանք»:

Տեսանյութեր

Լրահոս