«Մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք պարտվել և պարտվում ենք թշնամուն ոչ թե նրա համար, որ նա անհամեմատ հզոր է մեզնից կամ անպաշտպան ենք նրա «բայրաքթարներից», այլ, որ մեր ժողովուրդը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ, որ մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը:

Հիշե՜ք, այս քաոսային պայմաններում, անգամ, եթե մեր տրամադրության տակ լինեն աշխարհի ամենաարդիական զինատեսակները, մենք շարունակելու ենք մնալ նույն այն անհույս ու անճարակ վիճակում, ինչպիսին կայինք 44-օրյա պատերազմի ընթացքում և ինչպիսին կանք այսօր…

Դա այդպես է, քանզի մեր Հայրենիքը շահերի ազդեցության փորձադաշտի է վերածվել ոչ միայն դրսից, այլև, գուցե թե ավելի շատ, ներսից…»

Տեսանյութեր

Լրահոս