
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ КАМАЗ-ի թափքից վայր ընկնելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. Shamshyan. com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Հ․-ն։
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ վերջինս սեպտեմբերի 27-ին, ժամը 12։40-ի սահմաններում «պոլիտրավմա» ախտորոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել, որտեղից այդ մասին տեղեկացրել էին ոստիկանության Սիսիանի բաժին։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել էին, որ Աշոտ Հ․-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում «էստակադայում» կայանված Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Հ․-ին պատկանող КАМАЗ մակնիշի ավտոմեքենայի թափքից վայր ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։