Բաժիններ՝

Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին:

Նամակում Կապառոսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նախագահին և երկրպագուներին:

«Հպարտ եմ իրար հետ ունեցած պահերով և չեմ դադարելու մտածել, որ բախտավոր եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու ձեզ հետ: Ամենալավն եմ մաղթում քեզ` Հայաստան»,- գրել է իսպանացի մասնգետը:

Սեպտեմբերի 29-ին ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմ համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս